Careers | ACA

Հանուն ավելի լավ ապագայի

ACA-ը առաջատար կրթական հաստատություն է, որն արդյունավետ կերպով բացահայտում է աշխատաշուկայի կարիքները և փորձում բավարարել դրանք։ Մենք օգնում ենք մեր շրջանավարտներին ավելի հեշտությամբ մուտք գործել Tech աշխարհ։ Մեր թիմում են նորարարական և ստեղծարար մտքերով էնտուզիաստներ, ովքեր միտված են ապահովելու որակյալ կրթություն։ Հետամուտ լինելով բարձր որակի ապահովման առաքելությանը՝ մենք կրթություն ենք տրամադրում ներկա և ապագա Tech մասնագետներին՝ գործատուների համար ստեղծելով տաղանդների հարուստ բազա։ Մեր գերնպատակն է համապատասխանեցնել տեխնիկական կրթությունը ոլորտի կարիքներին, խթանել փորձի վրա հիմնված, համապարփակ և շարունակական կրթական հնարավորությունները։

General

Շրջանավարտներ

10,000+

Գործընկեր կազմակերպություններ

100+

Ինթերնշիփեր

50+

Դասախոսներ

300+

Ո՞րն է մեր նպատակը

Արտացոլել շուկայի կարիքները

ACA-ը կրթություն է տրամադրում այն մարդկանց,որոնց կարիքը կա հայկական և միջազգային աշխատաշուկայում։ Մենք արտացոլում ենք շուկայի միտումները՝ Tech ոլորտի զարգացմանը համահունչ լինելու համար:

Ստեղծել միտումներ

Մենք չենք դադարում կրթական ոլորտում նորարարական լուծումներ և տենդենցներ ստեղծելել, ինչը մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում թե’ լոկալ, թե’ արտաքին շուկան բանիմաց մասնագետներով համալրելու նպատակին։

Խախտել կանոնները

Կանոններ խախտողներին մենք համարում ենք փոփոխություններ բերողներ։ ACA-ը ստեղծում է նոր միջավայր, որտեղ բոլորը պետք է լինեն ճկուն, հետաքրքրասեր և չվախենան ռիսկի դիմելուց։

Աճել միասին

Մենք ավելի ուժեղ ենք, երբ միասին ենք աճում։ Մենք կարող ենք հեղափոխել կրթական ոլորտը, եթե ձևավորենք փոխօգնության, թափանցիկության և ինքնուրույնության մշակույթ, որտեղ տաղանդավոր մարդիկ կարող են մեծ հաջողություններ գրանցել։

Պատրա՞ստ ես միանալ

Ի՞նչ ենք ակնկալում քեզանից

01

Ինտելեկտ

Ինտելեկտից է սկսվում զարգացման ճանապարհը։ Մենք մեծ խանդավառությամբ ենք ընդունում միշտ նորը սովորելուն ձգտող մարդկանց, ովքեր ինքնուրույն են ընտրում իրենց հաջողության ուղին։

02

Ճկունություն

Փոփոխություններ միշտ են լինում։ Լավագույն արդյունքին հասնելու համար մեր որոշումները, պրոցեսները և մտքերը պետք է հեշտ հարմարվեն ցանկացած իրավիճակի։ Պատրաստ եղիր որոշումներն արագ կայացնելու և իրագործելու։

03

Դրական մոտեցում

Իհարկե, հիանալի կլիներ, եթե մեծ նպատակներին հասնելու ճանապարհին ոչ մի խոչընդոտ չլիներ։ Մենք միշտ փորձում ենք օգուտ քաղել մեզ ամեն օր հանդիպող խնդիրներից, ինքներս մեզ մարտահրավերներ նետել և ընդլայնել խնդիրների լուծման փորձի շրջանակը։ Գաղտնիքը խնդիրներին դրական մոտենալն է։

04

Պատասխանատվություն

Գտնվելով ACA-ում պետք է ընդունել «Դու ես քո ղեկավարը» մոտեցումը՝ ստանձնելով ACA-ի հաջողության պատասխանատվությունը։ Կազմակերպության ցանկացած խնդիր վերաբերում է բոլորին։ Մենք մեծ քայլերով առաջ ենք գնում, համարձակ որոշումներ կայացնում և միաժամանակ սխալներ թույլ տալիս։

05

Հուզական ինտելեկտ

Մենք սովորում ենք ճանաչել, արտահայտել և կառավարել մեր հույզերը, այսպիսով բալանսավորելով մեր կյանքը, ցուցաբերելով կարեկցանք, վստահություն և հարգանք, որն օգնում է հաղթահարել մարտահրավերները միասին։

06

Թափանցիկություն

Մենք կարևորում ենք թափանցիկությունը, քանի որ այն ձևավորում է վստահություն և անկեղծություն։ Լինելով թափանցիկ՝ մենք ավելի անկեղծ և հարգալից ենք մեր մտքերն ու կարծիքներն արտահայտելիս և նույնն ակնկալում ենք մյուսներից։

Ի՞նչ կտա քեզ ACA-ը

01

Ազատություն

Որոշումներ կայացնելու անկախություն, ճկուն աշխատանքային գրաֆիկ

02

Զարգացում

ACA-ի ցանկացած դասընթացի անվճար մասնակցելու հնարավորություն, ներքին դասընթացներ և ուսուցողական հանդիպումներ, անընդհատ համալրվող գրադարան։

03

Հոգատարություն

Առողջության ապահովագրություն կամ մարզասրահի ծախսերի փոխհատուցում, առողջ սնունդ

04

Ժամանց

Կորպորատիվ միջոցառումներ և թիմային ուղևորություններ

05

Մարտահրավերներ

Իրատեսական նպատակների սահմանում, կարիերայի արագ աճին նպաստող գնահատման համակարգ

Միացի՛ր քո նախընտրած թիմին

Մեր հավաքագրողների կոնտակտները

careers@aca.am

+374 (98) 12-48-16

ՄԻԱՍԻՆ ԴԱՐՁՆԵՆՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՈՐԱԿՅԱԼ