DevOps | ACA

DevOps

Մասնագիտացի՛ր մեր օրերում ամենաարագ զարգացող ՏՏ մասնագիտություններից մեկում՝ DevOps-ում։ Ծանոթացիր DevOps գաղափարին ու գործածության շրջանակներին, պրակտիկ աշխատանքների միջոցով սովորիր աշխատել DevOps աշխարհում կիրառվող մի շարք գործիքներով՝ Jenkins, Ansible, Terraform, Docker և այլն։

ml.svg

Տևողություն

3 ամիս

Մակարդակ

Մասնագիտացված

Տեսակ

Lսարանային

Դասաժամեր

4 ժամ/շաբաթ

Գինը

75,000 ՀՀ դրամ/ամիս

Գտնել աշխատանք

Զարգացնել հմտությունները։

Մեր ծրագիրը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից։ Սովորեք՝ ինչպե՞ս պատրաստել պրեզենտացիաներ և աշխատել խմբում:

Աշխատանք Ձեր պորտֆոլիոյի վրա։

Սերտիֆիկատ ունենալը իհարկե կարևոր է, բայց առավել կարևոր է պորտֆոլիոյի առկայությունը։ Սկսե՛ք աշխատել վերջինիս վրա սովորելու ընթացքում։ Մեր կրթական ծրագիրը նախատեսված է այդ հարցում Ձեզ օգնելու համար։

Ծրագիրը ներառում է հարցազրույցի նախապատրաստման փուլեր։

Ուսանողները հնարավորություն կունենան կիրառել իրենց հմտությունները,որոնք կօգնեն մի քայլ ավել մոտենալու երազած աշխատանքին։ Ուղեգրեր և առաջարկություններ, որոնք առկա են լավագույն ուսանողների համար։

/static/images/general/course-2.png
adobe.svg
ameria
coinstats
krisp
om
playengine
10web.svg
disqo
philipMorris.svg
simply.svg

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Գևորգ Աբովյան

Site Reliability Engineer at Talkdesk

Avatar

Բաբկեն Ասոյան

CTO/DevOps Engineer at Zenelys

Avatar

Արտյոմ Կրիլով

Staff Site Reliability Engineer at MentorcliQ

Avatar

Կարապետ Անդրեասյան

Senior DevOps Engineer @ Vacuumlabs

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Ավարտական Պրոյեկտ

«Մասնագիտացված» դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները լավագույնս ամրապնդվում են վերջին՝ խմբային նախագծերի փուլում։

Վկայական

«Մասնագիտացված», ինչպես նաև «QA Fundamentals» և «Project Management» դասընթացները հաջողությամբ ավարտող ուսանողներին տրամադրվում են վկայանականներ, որոնք բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից:

Աշխատանք

Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները լիովին բավարար են ոլորտում սկսնակ մասնագետի աշխատանք գտնելու համար: «Մասնագիտացված» բաժնի դասընթացների ավարտին լավագույն ուսանողները ստանում են աջակցություն աշխատանքի որոնման հարցում: Կարևոր է նաև նշել, որ այս փուլում վերջնական որոշում կայացնողը գործատու կազմակերպությունն է:

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Ծրագիր

Introduction

  • What is Devops in real life
  • Main Objectives of the course
  • Continuous Integration & Delivery
  • Containers and Virtual Machines
  • Infrastructure & Orchestration
  • Configuration Management Tools

Cloud Computing

  • What is Cloud?
  • Evolution of Cloud Computing
  • IAAS (Infrastructure as a Service)
  • SAAS (Software as a Service)
  • PAAS (Platform as a Service)
  • Private, Public and Hybrid Cloud
  • Introduction to AWS
  • Introduction to Azure
  • Introduction to GCP​

CI/CD

  • Introduction
  • Jenkins
  • Github actions

Configuration Management

  • ​Introduction to YAML​
  • Introduction to Ansible​
    • Ad-hoc Ansible Commands
    • Playbooks
    • Modules
    • Ansible Roles
    • Hand On with Ansible

Infra as code

  • Introduction to Terraform
  • Terraform DSL
  • Providers
  • Resources
  • Data and variables

  • State management

  • Hand on with Terraform

Containers

  • What is container
  • Introduction tp Docker
  • Working with Docker Containers
  • Working Docker Compose


Container Orchestration

  • Introduction to Kubernetes
  • Control plan
  • Pod
  • ReplicaSet
  • Deployment
  • Statefulset
  • Configmap
  • Secret
  • Taint toleration/ Affinity

Observability

  • Introduction to Graylog
  • Introduction to Prometheus/ Grafana

Databases

  • SQL databases
  • No sql databases
Արթուր Մանուկյան

Արթուր Մանուկյան

Senior Technical Product Manager @ Highway

Վերջերս ավարտեցի դասընթացը և պետք է խոստովանեմ, որ այն ուսուցման ֆանտաստիկ հնարավորություն էր: Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են խորասուզվել DevOps-ի աշխարհում՝ տիրապետելու այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ continuous integration և delivery, infrastructure automation, containerization, orchestration և այլն: Կարապետը՝ դասընթացավարը, մեզ բոլորիս անմիջապես գրավեց իր վարակիչ մոտիվացիայով և նյութի հանդեպ սիրով: Նա կարողացավ բարդ հասկացությունները բաժանել առավել հասկանալի կտորների, որոնք մեզ համար դարձան մատչելի և առավել հասկանալի:

Սարգիս Աբովյան

Սարգիս Աբովյան

Software Engineer @ Simply Technologies

Որպես software engineer կարող եմ ասել, որ ACA-ի DevOps դասընթացը շատ օգտակար էր ինձ համար: Ես ստացա մի շարք գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են կարիերայիս հետագա զարգացման համար: Դասընթացի շրջանակում ունեցել ենք տեսական և գործնական դասեր, ինչն էլ հնարավորություն է տվել իրական պրոյեկտների վրա ծանոթանալ DevOps-ի աշխատանքին:

Յուրի Մանուկյան

Յուրի Մանուկյան

Ես Յուրի Մանուկյանն եմ, 16 տարեկան: Լսելով ACA-ի մասին՝ որոշել էի մասնակցել DevOps կուրսին: Դասապրոցեսը կազմակերպվել է պրոդուկտիվ և հաճելի միջավայրում։ Ընթացքում ձեռք եմ բերել ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ, որոնք ինձ կօգնեն հետագայում հաջողել ընտրածս մասնագիտության մեջ։

Տևողություն:

3 ամիս

Մակարդակ:

Profession

Տեսակ:

Lսարանային

Դասաժամեր:

4 ժամ/շաբաթ

Գինը:

75,000 ՀՀ դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։