Product Management | ACA

Product Management

Քեզ հետաքրքրու՞մ է Product Management-ը, ուզու՞մ ես մասնագիտանալ այս ոլորտում՝ մասնակցի'ր «Product Management հիմունքներ» դասընթացին և սկսիր կարիերայիդ ճանապարհը մեզ հետ։ Product Management-ը աշխարհում ամենապահանջված և արագ զարգացող ոլորտներից է։ Մասնակցելով այս դասընթացին՝ դու կծանոթանաս Product Manager-ին անհրաժեշտ հիմնարար գիտելիքներին և հմտություններին։

pm.svg

Տևողություն

4 ամիս

Մակարդակ

Հիմունքներ

Տեսակ

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

65,000-69,000 ՀՀ դրամ / ամիս

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Քրիստիան Մարտիրոսյան

Product Manager at OLX Group

Avatar

Նարե Թարլամազյան

Principal Product Manager at VEED.io

Avatar

Հայկ Մինասյան

Senior Product Manager at MoneyGeek

Avatar

Վարդան Գրիգորյան

Product Lead at Affinidi

Avatar

Սոնա Դագեսյան

Head of Product Seller and Monetization at OLX Group

Avatar

Անի Բերբերյան

Product Consultant/ Product Strategy and Discovery

Avatar

Արթուր Պողոսյան

Product manager at Hexens

Մարիաննա Սարգսյան

Մարիաննա Սարգսյան

Junior Product Manager @ Vecto.Digital

Ինձ համար բավական դժվար էր մեկ այլ ոլորտում երկար տարիների փորձ ձեռք բերելուց հետո ուսումնասիրել և անցնել բոլորովին նոր ոլորտ: Armenian Code Academy-ի Product Management դասընթացին մասնակցելը մեկնարկային կետ էր ինձ համար, այն օգնեց ծանոթանալ Product Management-ի բոլոր հիմնական սկզբունքներին և նույնիսկ խորացնել իմ գիտելիքները: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան դրանում։

Մարի Մատինյան

Մարի Մատինյան

Head of Customer unit

ACА-ի Product Management դասընթացը տալիս է անհրաժեշտ բազային գիտելիքները, որոնց վրա հիմնվելով, կարելի է սկսել PM-ի կարիերան։ Դասախոսի՝ Քրիստիանի, պրոֆեսիոնալիզմը, պատրաստակամությունը և փորձը հենց այն է, ինչ անհրաժեշտ է որակյալ կրթություն ստանալու համար։ Իսկ դասընթացի կազմակերպչական սահուն գործընթացն ապացուցում է թիմի պրոֆեսիոնալ լինելու փաստը։

Լուսինե Դանիելյան

Լուսինե Դանիելյան

Project Manager @ Hexact

Ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունը Product Management դասընթացի դասախոսին՝ Կրիստիանին և ACA թիմին նման բովանդակալից ուսումնական փորձ փոխանցելու համար: Դասընթացը հագեցած էր․ միևնույն ժամանակ՝ հստակ և հակիրճ: Գործնական աշխատանքներ կատարելը ինձ համար ամենից հետաքրքիրն էին, որոնք թույլ տվեցին կիրառել ձեռք բերված գիտելիքը: Դասընթացի ժամանակ ուսումնասիրել ենք օգտատերակենտրոն դիզայնի կարևորությունը: Դասընթացը ընդգծեց թիրախային շուկայի կարիքները հասկանալու և այդ կարիքները բավարարող ապրանքների մշակման կարևորությունը՝ գաղափարից մինչև թողարկում: Վստահ եմ, որ դասընթացից ձեռք բերված գիտելիքը ինձ կօգնի Product Manager-ի կարիերայում։

Խաչատուր Կոբելյան

Խաչատուր Կոբելյան

Product Owner @ Technamin

Product Management-ի հիմունքներ դասընթացը հրաշալի հնարավորություն էր էլ ավելի խորացնելու ունեցած գիտելիքներս, ստանալու նորը և նորովի, ավելի հիմնավոր ընկալելու մասնագիտությունը։ Դասընթացը լի էր հետաքրքիր և ինտերակտիվ լուծումներով, որոնց ընթացքում գրեթե անհնար էր ձանձրանալ։ Վստահ եմ, որ դասախոսի՝ Քրիստիանի տրամադրած գիտելիքներն ու փորձը մեծ առավելություն կտան բոլոր ուսանողներին իրենց աշխատանքային կարիերայում։ Դասընթացը հնարավորություն տվեց նաև ստեղծել նոր կապեր ոլորտի ներկա և ապագա մասնագետների հետ։ Անչափ շնորհակալ եմ ACA-ին այս դասընթացը կազմակերպելու համար։

Ծրագիր

Introduction

  • What is Product Management
  • What do PMs do?
  • Modern Product Management and its specifics

Metrics - Measure what matters

  • What is Product Discovery
  • Discovery Principles
  • Quantitative & Qualitative Discovery options
  • User Personas

Discovery Phase

  • OKRs and KPIs
  • MVP
  • Roadmap

Technology

  • Scrum 
  • Kanban
  • PRD

Building Product Strategy

  • Why do PMs need metrics?
  • What makes a good metric
  • Finding the right Metrics to measure
  • How to measure Product success

Career

  • Is PM the right career path for you?
  • Essential soft skills for PM

Delivery Stage and Design

The course also includes Practical Assignments, Discussion sessions, Workshops

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Տևողություն:

4 ամիս

Մակարդակ:

Introduction

Տեսակ:

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր:

6 ժամ/շաբաթ

Գինը:

65,000-69,000 ՀՀ դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։