Armenian Code Academy

Ծրագրավորման հիմունքներ

Ուզում եք ծրագրավորում սովորել, բայց չգիտեք` որտեղից սկսել: Այս դասընթացը կօգնի Ձեզ անել առաջին քայլը ծրագրավորման ոլորտում։
Դուք կծանոթանաք ծրագրավորման հիմունքներին, կստանաք գիտելիքների այն բազան, որը հիմք կհանդիսանա մասնագիտացված դասերին մասնակցելու համար:

programming-intro.svg

Տևողություն

2 ամիս

Մակարդակ

Սկսնակ

Տեսակ

Լսարանային կամ հիբրիդային

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

62,000 / 65,000 ՀՀ դրամ/ամիս

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Հայկ Սարգսյան

Senior C++ Engineer at Akvelon

Avatar

Մերուժան Մարտիրոսյան

.NET developer at HelpSystems

Avatar

Վարուժան Բաղդասարյան

C++, Python Developer at Vehere

Avatar

Քրիստինե Պետրոսյան

Software engineer at EPAM

Avatar

Սևակ Ամիրխանյան

Senior Software Engineer at Synopsys

Avatar

Դավիթ Մելքոնյան

Software engineer at EPAM

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Ծրագիր

What is programming, the brief history of programming languages

Types of programming languages, types and differences of programming languages, their practical usage in different areas

Introduction to computers, classification of computers, hardware and software

How to write a program? Pseudocode and flowcharts, elements of a program

Compilers and interpreters

Binary number system

Primitive data types, size in memory, assignment, arithmetic, logical and relational operators

Conditional statements, ternary operators

Loops

Functions, recursive functions

Arrays

Introduction to debugging techniques

Pointers, pointer arithmetic

Sorting algorithms

Algorithm complexity. Big O notation. Complexity of sorting algorithms

Data structures

Hash tables

Introduction to Object Oriented programming. Principles of Object Oriented programming

Տիգրան Քերոբյան

Տիգրան Քերոբյան

Java խորացված դասընթացի շրջանավարտ

ACA-ը տալիս է մրցունակ գիտելիքներ, ինչն էլ հետագայում կարիերայում հաջողություններ գրանցելու հնարավորություններ է ստեղծում: Ես ուրախ եմ, որ կարողացա դասընթացի ավարտին պես իմ տեղը գտնել աշխատաշուկայում:

Սուրեն Պողոսյան

Սուրեն Պողոսյան

iOS ծրագրավորման դասընթացից հետո Սուրենը անցել է աշխատանքի Realizelt LLC-ում, իսկ հիմա աշխատում է SoloLearn-ում:

ACA-ը տալիս է տեսական և գործնական այնպիսի գիտելիքներ, որոնց ճիշտ կիրառումը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում դառնալ ոլորտի լավ մասնագետ և աշխատել առաջատար կազմակերպություններում:

Հրանտ Խոնդկարյան

Հրանտ Խոնդկարյան

iOS դասընթացից հետո Հրանտն անցել է աշխատանքի PicsArt-ում, իսկ հիմա աշխատում է IntelinAir Armenia-ում:

ACA-ի դասախոսները լավ մասնագետներ են: Կարևոր է նաև դասընթացներին մասնակցող մարդկանց ընտրությունը. թեստի ու հարցազրույցների միջոցով ընտրվում են լավագույնները ու դասերի որակը դրանից միայն շահում է:

Արամ Սարգսյան

Արամ Սարգսյան

AI/ML Scientist Podcastle

ACA-ը նման է զսպանակի յուրաքանչյուրի կարիերայում. սկզբից այն սեղմվում է, երբ ստանում ես գիտելիքներ և հմտություններ, այնուհետև այն կտրուկ ձևով մղում է քեզ առաջ, երբ ձեռք ես բերում աշխատանք:

Տևողություն:

2 ամիս

Մակարդակ:

Հիմունքներ

Տեսակ:

Լսարանային կամ հիբրիդային

Դասաժամեր:

6 ժամ/շաբաթ

Գինը:

62,000 / 65,000 ՀՀ դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։