UI Design| ACA

UI Design

Սովորեք Figma՝ դիզայնի բազմաֆունկցիոնալ գործիքներից մեկը և ծանոթացեք User Interface դիզայնի հիմունքներին կարճ ժամանակահատվածում։

introduction-to-design.svg

Տևողություն

2 ամիս

Մակարդակ

Հիմունքներ

Տեսակ

Առցանց

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

65,000 ՀՀ դրամ

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Անահիտ Թալասյան

Founder salaT · Self-employed

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Նկարագրություն

User Interface դիզայնը առանցքային դեր ունի հաջողված ծրագրային և վեբ հավելվածների ստեղծման գործում։ Այն ուղղված է ապահովելու օգտատիրոջ ծրագրային և համակարգչային համակարգերը՝ կենտրոնանալով տեսքի և ոճավորման վրա։ User Interface design-ը պատասխանատու է պրոդուկտի տեսքի, ինտերակտիվության, օգտագործելիության և վարքագծի համար։ Figma-ն ինտերֆեյսի նախագծման համար նախատեսված ծրագիր է՝ մի շարք օֆֆլայն հնարավորություններով։ Այն թույլ է տ...

Ավելին
Մարիամ Մկրտչյան

Մարիամ Մկրտչյան

UX/UI Designer @ ACA

Դասընթաների շրջանակենրում սովորել ենք կատարել թեստավորումներ և ինտերվյուներ, որոնց շնորհիվ կարողացել ենք թիրախավորել ճիշտ օգտատերերին, ինչը շատ կարևոր է այս ոլորտում։ Ավարտելուց հետո անմիջապես սկսել եմ աշխատել ACA-ում:

Մարիաննա Զաքարյան

Մարիաննա Զաքարյան

Freelance UX/UI Designer

UX/UI Profession դասընթացի շնորհիվ ես ձեռք բերեցի նոր և սիրելի մասնագիտություն։ Գործնական և տեսական դասերի ճշգրիտ բալանսի շնորհիվ կարճ ժամանակում արդյունքը երևաց: Դասընթացի արդյունավետության մասին կարծիքն էլ ավելի ամրապնդվեց, երբ գործնականում կիրառեցի գիտելիքներս: ACA-ը հնարավորություն ընձեռնեց ստանալ գիտելիք ոլորտում առաջատար մասնագետից, ով այն մատուցեց մեզ՝ ուսանողներիս, առավելագույնս մատչելի և հասկանալի:

Նարեկ Մխիթարյան

Նարեկ Մխիթարյան

UX/UI Designer @ IU Networks LLC

Նախ նշեմ, որ կարճ ժամանակում որոշում կայացրի նոր մասնագիտություն ձեռք բերել ու ընտրեցի այս պահին պահանջված մասնագիտություններից մեկը՝ UX/UI Design, իսկ հենց ACA-ը՝ ծանոթներիս խորհրդով։ Բավականին մեծ փորձի աճ հատկապես զգացել եմ մասնակցելով արդեն UX/UI LVL 1 դասընթացին։ Միանշանակ խորհուրդ կտամ ACA-ը, քանի որ դասըթացները շատ էֆեկտիվ են, իսկ մոտեցումը շատ պրոֆեսիոնալ։ Նշեմ, որ աշխատանքի ընդունվելու գործընթացը սկսվեց հենց դասընթացների ժամանակ ու ավարտելուց որոշ ժամանակ հետո սկսեցի աշխատել։

Զառա Մնոյան

Զառա Մնոյան

UX/UI Designer @ Blockstars

Դասընթացներ ընտրելուց, առավել ևս երբ փորձում եք մասնագիտական ոլորտ փոխել, պետք է շատ երկար մտածել և փնտրել լավագույններին։ Ես ACA-ը ընտրեցի իմ ընկերների խորհրդով և չսխալվեցի։ 5 ամիս սովորեցի իր գործում առաջատար մասնագետի մոտ, ով բացի տեսական գիտելիքներից նաև գործնական դասերի միջոցով ամրապնդեց մեր մեջ սերը դեպի մեր նոր մասնագիտությունը։ Իր հմուտ մոտեցման շնորհիվ ես դասընթացի ավարտից անմիջապես հետո գտա իմ առաջին աշխատանքը: Հիմա կրկին այս ոլորտում գիտելիքներս էլ ավելի կատարելագործելու նպատակով մեկ այլ դասընթացի եմ գրանցվել և արդեն վստահ եմ, որ չեմ փոշմանի։

Տևողություն:

2 ամիս

Մակարդակ:

Հիմունքներ

Տեսակ:

Առցանց

Դասաժամեր:

6 ժամ/շաբաթ

Գինը:

65,000 ՀՀ դրամ

Գրանցվի՛ր

+374

Հաճախ Տրվող Հարցեր

Ես փորձ չունեմ, կարո՞ղ եմ մասնակցել դասընթացին։

Այո, այս դասընթացի համար նախնական գիտելիք անհրաժեշտ չէ։

Ես նորեկ եմ այս ոլորտում և ունեմ սահմանափակ գիտելիք դիզայնից, արդյո՞ք այս դասընթացը ինձ համար է։

Այո, այս դասընթացը ներառում է նաև նրանց, ովքեր ունեն որոշակի գիտելիքներ և փորձ, ինչպես նաև ներառում է մասնագետների՝ այլ հարակից ոլորտներից։

Կարո՞ղ եմ ավարտից հետո դիմել աշխատանքի համար։

Այո, այս դասընթացը կտա Ձեզ անհրաժեշտ գիտելիքներ՝ դիմելու սկսնակ աշխատանքի համար։

Ի՞նչ տեսակի համակարգիչ պետք է ունենամ։

Ձեզ հարկավոր է ունենալ առնվազն 4GB հիշողությամբ RAM համակարգիչ։

Անհրաժե՞շտ է ունենալ նկարչական գիտելիք և հմտություններ։

Նկարչական գիտելիք և հմտություններ ունենալը պարտադիր պայման չէ։